Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ չի բավականացնում իր գոյությանը վերջ տալու համարձակությունը․․․

01.17.2024

Այսօր, հունվարի 17֊ին, Ավստրիայի մայրաքաղաքում թատերախաղի պրեմիերա է ռեժիսոր Ֆրանկ Քասթորֆի ներկայացմամբ։ Նա Վիենայի քաղաքային թատրոնում («Burgtheater») կներկայացնի «Հերոսների հրապարակ» բեմադրությունը՝ ըստ Թոմաս Բեռնհարդի նույնանուն պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Burgtheater»֊ի 2023-2024թթ․֊երի թեման բնութագրվում է հետևյալ կերպ․ «Արթնանալ, ավելի շուտ, քան կսկսվի մռայլությունը»։

Մշակութային հաստատության ղեկավար Մարտին Քուշեյը վստահ է, որ թատրոնը չպետք է դեմքը շրջի իրեն շրջապատող իրականությունից, այլ հակառակը, պետք է ժամանակակից հիմնախնդիրները դարձնի լայն քննարկման առարկա։

Հենց այդ ուղղությանն էլ հետևում է Քասթորֆի բեմադրությունը։

«Հերոսների հրապարակ»֊ը Բեռնհարդի վերջին պիեսն է։ Դրամատուրգն այն ստեղծել է 1988թ․֊ին։ Առիթը 1938թ․֊ի մարտի 15֊ին ֆաշիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնակցման 50֊ամյակի տարելիցն էր։ Այդ օրը Հիտլերը ելույթով հանդես է եկել Վիենայի գլխավոր հրապարակում։

Ըստ պիեսի, այդ դեպքերից կես դար անց երկիրը ևս մեկ անգամ լքելու նպատակով մայրաքաղաք Վիենայում են հավաքվում պրոֆեսոր Շուսթերի ընտանիքի անդամները։ Նրանք պատերազմից հետո կրկին վերադարձել էին Ավստրիա, սակայն նոր իրականությունը նրանց թվում է ոչ պակաս անտանելի․․․

Հեռանալու նախօրեին Շուսթերը ցած է ընկնում պատուհանից և նրա հոգեհանգիստը վերածվում է «ոչ տեղին խոսակցության» այն մասին, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել;

Որպես բնաբան բեմադրության հեղինակներն օգտագործել են Իսահակ Բաշևիս֊Զինգերի «Թշնամիներ։Սիրո պատմություն» վեպից հետևյալ հատվածը․ «Առաջադիմության դատարկ խոստումները եղել են ոչ ավելին քան բոլոր սերունդների տառապյալների դեմքին թքելը։ Եթե ժամանակը ներկայացնում է ըմբռնման ձևերից մեկը կամ բանականության մակարդակը , ապա այդ ժամանակ անցյալը ողջ է, միանգամայն այնպես, ինչպես ներկան։ Կայենը շարունակում է սպանել Աբելին։ Նաբուգոդոնոսորը նախկինի պես շարունակում է սպանել Սեդեկեի որդիներին և կուրացնում նրան։ Քիշինևի ջարդերը երբեք չեն ավարտվում։ Հրեաներին շարունակաբար վառում են և այրում Օսվենցիմում։ Նրանց, ում չի բավականացնում իր գոյությանը վերջ տալու համարձակությունը, մնում է միայն մեկ ելք․ սպանել գիտակցությունը, կաթվածահարել հիշողությունը, հանգցնել վերջին հույսը»։

Քասթորֆը տեքստը դնում է ոչ թե Ավստրիային քննադատելու համար, այլ որպես պատմական թեմա, որը նախկինի պես ամբողջ աշխարհում մնացել է հրատապ․ «հակասեմիթիզմ, ստիպողական տեղափոխություններ, փախուստ հետապնդումներից, արտաքսում և պատմական հիշողության կորուստ»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 90 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486>>հաջորդ