Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քեմբրիջում վերականգնել են 75 հազար տարի առաջ ապրած կնոջ արտաքինը

05.03.2024

Քեմբրիջի համալսարանի հնագետների ղեկավարությամբ գործող գիտնականների խումբը վերականգնել է նեանդերթալցի կնոջ դեմքը, որը ապրել է 75 հազար տարի առաջ։ Այդ մասին «cam.ac.uk»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»:

Նախապատմական ժամանակներում ապրած կնոջ արտաքինը վերականգնվել է՝ հիմք ունենալով 200 փոքր դրվագների բաժանված նրա վերականգնված գանգը։

Քեմբրիջի համալսարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նեանդերթալուհու վերականգնված արտաքինը ցանկացողները կարող են տեսնել «Նեանդերթալցիների գաղտնիքները» վավերագրական ֆիլմում։

Հնագետները կնոջ գերեզմանը հայտնաբերել և պեղել են 2018թ․֊ին՝ Իրաքի Քուրդիստանի տարածքում գտնվող «Շանիդար» կոչվող քարանձավում, որը նկատի ունենալով էլ գիտնականները նեանդերթալուհուն անվանակոչել են «Shanidar Z»։

Կնոջ վերականգնված գանգը նկարահանվել է 3D տպիչով, որի հիման վրա էլ, դեմքն ստանալու համար, մասնագետները ավելացրել են արհեստական մկաններ և մաշկ։

Գիտնականները պարզել են, որ «Shanidar Z»֊ը իր ժամանակաշրջանում ապրած մարդկանց կյանքի միջին տևողության համեմատությամբ բավականին երկար է ապրել։ Նա մահացել է 40 տարեկանում, հասակը եղել է 150 սմ։ Մանր բեկորների բաժանված, բայց լիովին վերականգնված գանգը համարվում է 21֊րդ դարում հայտնաբերված նեանդերթալյան մարդու մնացորդների մեջ լավագույն պահպանված գտածոն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 44 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675676677678>>հաջորդ