Օմսկի գաղութի դատապարտյալն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի05.08.2024
Ռուսաստանցի քաղաքական գործիչ և հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզան ( հայրենիքում նա ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) Պուլիցերյան մրցանակ է ստացել «Washington Post-ի սյունակների համար։ Հրապարակախոսը սյունակներն այդ թերթին կարողացել է ուղարկել բանտից։ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրների անունները հայտարարվել են «YouTube»֊ով հեռարձակմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։
2023 թվականի ապրիլին Մոսկվայի քաղաքային դատարանը հրապարակախոսին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, ռուսական բանակի մասին սուտ տեղեկությունների հրապարակային տարածման և անցանկալի կազմակերպության մեջ գործունեության համար:
«Վլադիմիր Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ օրենքի ծաղր է» վերնագրված հոդվածը հրապարակվել է «Washington Post»-ում 2023 թվականի հունիսի 7-ին։ Գրելու պահին Կարա-Մուրզան արդեն գտնվելիս է եղել բանտում։
Սյունակը հրապարակախոսի պատրաստած ելույթն է՝ վերաքննիչ դատարանին ներկայացնելու համար։ Նույն թվականի հուլիսի վերջին նա ելույթ է ունեցել այդ դատարանում։ Սակայն դատարանը անփոփոխ է թողել նրա դատավճիռը։
Քաղաքական գործիչը այժմ գտնվում Օմսկի ուղղիչ գաղութում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։