Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անչափահաս աղջիկն առանց մեծերի ուղեկցության․․․

12.16.2024

Անցած շաբաթ օրը, դեկտեմբերի 14֊ին, Իսրայելի մեծությամբ երրորդը համարվող Հայֆա քաղաքի մոտ գտնվող Շաար֊հա֊Ամակիմ գյուղական համայնքի «The Mill» թատերական տարածությունը հյուրընկալել էր շվեյցարացի դրամատուրգ Քրիսթիան Ալեքսանդրովսկու «Լիվիա 15» պիեսի հերոսներին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այդ ստեղծագործությունը նվիրված է անչափահասներին, նրանց վախերին, սխալներին, փոփոխվող ժամանակակից աշխարհում մարդու ինքնարտահայտմանը, աշխարհ, որտեղ տեխնալոգիաները այնքան շատ են միահյուսվել նրա կյանքին։

Ռեժիսոր Սեմյոն Ալեքսանդրովսկին, որը 2022թ․֊ին Ռուսաստանից մշտական բնակության է տեղափոխվել Իսրայել, իր բեմադրության մեջ ներկայացնում է 15֊ամյա Լիվիայի կյանքի այն դրվագը, երբ նա առաջին անգամ միայնակ, առանց մեծերի ուղեկցության, գնում է երեկույթի։ Այդ երեկույթի ժամանակ նրան հասակակիցները դարձնում են ծաղրի առարկա և նույն տրամադրությամբ շարունակում իրենց ծաղր ու ծանակը նաև սոցիալական ցանցերում։

Բեմադրության մասին մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ թեման «պատասխանատվության, անձնական տարածքի և նման երևույթների վրա ազդելու մեզնից յուրաքանչյուրի ունակության մասին է»։

Բեմադրության մեջ զբաղված դերասանները մեկը մյուսի հետ փոխում են իրենց դերերը՝ ջնջելով զոհի, նրան ծանակողի ու կողքից նայողի սահմանները։

Ռեժիսորական այս հնարքը բացահայտում է յուրաքանչյուր կերպարի ներքին կոնֆլիկտները և ցուցադրում մարդկային բնության բարդ կառուցվածքը։

Ասենք, որ բեմադրությունը ներկայացվել է եբրաերեն լեզվով, իսկ վերջում հանդիսատեսների ակտիվ մասնակցությամբ կայացել է քննարկում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների
    <Նախ.Հաջ.>
    Հունվար 2025
    երկերքչրքհնգուրբշբթկիր
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031