Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հերոսուհիները ինչ-որ տափակ մտքեր են ասում, բայց այդպես էլ չեն ասում գլխավորը

06.18.2014


Թատերաշրջանի ավարտից առաջ Մոսկվայի Մեյերհոլդ կենտրոնում կվերականգնեն Վիկտոր Ռիժակովի «Աստղերը զոհվել են և փրկության հույս այլևս չկա» նախագիծը: Այդ մասին «meyerhold.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

26 րոպե տևողությամբ ներկայացումը աճել է «Լյուբիմովկա» փառատոնում պիեսների ընթերցումների ժամանակ և խաղացվել է բացառապես ոչ թատերական կամերային միջավայրերում՝ սրճարանում, առևտրի տաղավարում,, գիշերային ակումբում և այլուր: Այս ներկայացումը նույնիսկ ցուցադրվել է «Աֆիշա» հանդեսի խմբագրության խոհանոցում, իսկ հիմա էլ այն հնարավոր է դիտել Ռուսաստանի մայրաքաղաքի «Օ.Գ.Ի.» անունով սրճարանում:

«Աստղերը զոհվել են...»-ը պատմություն է միմյանց հետ լինելու դատապարտված երկու մարդկանց՝ արդեն պառաված մոր և նրա դստեր հարաբերությունների մասին: Նրանց հասարակ կենցաղային զրույցը կրկնվում է իրար ետևից՝ մի քանի տարբերակներով և բացում է մեկ՝ կուտակված բորբոքվածություն, մեկ՝ անսահման քնքշություն, մինչև որ, վերջապես, չի պարզվում, որ մայրն այլևս կենդանի չէ:

Հերոսուհիները 26 րոպե անընդհատ ինչ-որ տափակ մտքեր են ասում, բայց այդպես էլ չեն ասում գլխավորը՝ իսկական մտերմությունը հնարավոր է, եթե մյուս մարդը հեռանում է:
Ի դեպ, Վիկտոր Ռիժակովի այս աշխատանքը ներկայացվել է «Ոսկե դիմակ» մրցանակի, որպես լավագույն փորձարարություն, իսկ 2011թ.-ին, «Տեքստուրա» փառատոնում, դերասանուհի Սվետլանա Իվանովա-Սերգեևան արժանացել է մեծ մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար:
    Դիտվել է 1015 անգամ