«Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք օպերայի հեղինակը անդրադարձել է «Կատուներին»07.11.2014
Արդյոք իրականում կատուները ունեն ինը կյանք: Այդ հիմնախնդիրն իր մասնագիտական ոլորտի ընձեռած հնարավորություներով պարզելու փորձ է կատարում կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը, ով այդ նպատակով արդեն սկսել է գարծնական քայլեր կատարել Լոնդոնի «West End»-ում կատուներին անդրադարձող իր մյուզիքլը վերկանգնելու ուղղությամբ : Այդ մասին «ru.reuters.com»-ի տեղեկատությունն է փոխանցում «taglur.am»-ը:
Թ. Ս. Էլիոթի «Հին հանգով կատուների մասին գրված ժողովրդական գիտություն» խորագրով մանկական բանաստեղծությունների գրքի հիման վրա ստեղծված մեծ մասսայականություն վայելող «Կատուները» մյուզիքլը Լոնդոնում կցուցադրվի 12 շաբաթ՝ սկսած 2014թ.-ի դեկտեմբերի 6-ից:
«Ինձ թվում է, որ սա հիանալի հնարավորություն է ստեղծել այս շոուի երկրոդ խմբագրությունը: Ես կարծում եմ հոյակապ կլինի կրկին այն բեմադրել և մի փոքր վերաիմաստավորել»,- Լոնդոնում կայացած մամլո ասուլիսում ասել է Ուեբերը՝ «Էվիտա», և «Հիսուս Քրիստոս-գերաստղ» ռոք օպերան բեմադրողը:
Լլոյդ Ուեբերը նույն կերպ մտածում է նաև երկրորդ կյանք տալ իր բեմականացրած մյուս հայտնի գործերին նույնպես, այնպիսիներին, ինչպիսիք են «Օպերայի ուրվականը» և «Աստղային ճեպընթացը»: Նա նույնիսկ հույս ունի, որ մի փոքր ավելի ուշ ձեռնամուխ կլինի նաև դրանց էկրանավորմանը: