Ըստ Գ. Մանուկյանի թատրոնը կարող է ժամանակակիցներին ,, ճիշտ ,,գծերի,, վրա գցել,,09.09.2014
Հ.Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, ռադիո և հեռուստաներկայացումներում երկու տասնյակից ավել դերեր կերտած, բազում ֆիլմերում, այժմ, արդեն, նաև սերիալներում հանդես եկած դերասան Գուժ Մանուկյանը կարծում է, որ իր լավագույն դերը դեռ առջևում է: Այդ մասին ,, panorama.am,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:
Իսկ անդրադառնալով անցյալում գրանցված ձերքբերումներին, դերասանն էլեկտրոնային լրատվամիջոցին տված հարցազրույցում նշում է, որ այդ ստեղծագործությունների պահպանման և վերկանգնման հարցով պետք է ի հայտ գան սրտացավ և նախանձախնդիր մարդիկ:
ԱրտիստՆ, օրինակ, բարձրացնում է խորհրդային տարիներին հայկական հեռուստատեսությամբ բեմադրված և տեսագրված թատերական ներկայացումների թվայնացման և պահպանման հարցը:
Նա հիշում է, որ այդ բեմադրությունները կապույտ էկրաններին ցուցադրվում էին հիմնականում շաբաթվա առաջին օրը: ,, Ժամանակին բոլորը սպասում էին երանելի երկուշաբթիներին, որպեսզի դիտեն հերթական ներկայացումը: Սպասում էին անգամ այն մարդիկ, ովքեր, ըստ էության, կապ չունեին թատրոնի հետ:...,, , նշել է արտիստը և սրտի ցավով ավելացրել, որ իր սերնդի քրտինքով ստեղծված գործերը հիմա չկան և հարց է տալիս. ,,Գալիք սերունդն ի՞նչ պետք է իմանա դրանց մասին, եթե այդ գործերը վերականգնելու համար չհայտնվեն սրտացավ մարդիկ,,:
Միաժամանակ, դիմելով, արդեն ավելի քան 50 տարի, իր դերասանական արվեստին հետևող հավատարիմ հանդիսատեսներին, Հայաստանի ժողովրդական արտիստը հորդորում է չկտրվել թատրոնից:
,,Ասում են, թե թատրոնը մեռնում է. չկա նման բան: Այն, ինչ տալիս է թատրոնը, չի կարող տալ ոչ մի կինոնկար: Մանավանդ հիմա, երբ ամեն մարդ իր պատյանի մեջ է մտել,, ,- ասել է Գուժ Մանուկյանը և նշել, որ հենց միայն թատրոնը կկարողանա այսօր կողքինների նկատմամբ անտարբեր դարձած ժամանակակիցներին ,, ճիշտ ,,գծերի,, վրա գցել,,: