Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օդում» հայտնված «Տեատր. Դոկ» թատրոնի պաշտպանությամբ սկսվել է ստորագրահավաք

10.17.2014

Ավելի քան հազար ստորագրություն է հավաքվել ռուս դերասանուհի Օքսանա Միսինայի և ամերիկացի թատերական քննադատ Ջոն Ֆրիդմանի համացանցում հրապարակված բաց նամակի տակ՝ ի պաշտպանություն «Տեատր. Դոկ» ի, որը Մոսկվայի քաղաքային իշխանությունների որոշմամբ մնացել է առանց շենքի: Այդ մասին «colta.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Չորեքշաբթի, հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի քաղաքային ունեցվածքի բաժինը միակողմանիորեն չեղյալ է համարել Տրյոխպրուդնու նրբանցքում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկի «Տեատր. Դոկ» ի կողմից վարձակալելու պայմանագիրը: Այդ հաստատությունում նման քայլը հիմնավորել են այն իրողությամբ, որ այդ տարածքում թատրոնը անօրինական կերպով փոխել է կառույցի հատակագիծը: Բանն այն է, որ հրշեջ ծառայության պահանջով թատրոնը սրահի պատուհաններից մեկը վերափոխել է մուտքի դռան:

Օքսանա Միսինան իր բաց նամակում նշում է, որ ««Տեատր. Դոկ» ին պետք է օգնել, այն պետք է ընդարձակել, գուցե նույնիսկ արդեն ժամանակն է նրանց սեփական կինոստուդիա ստեղծելու հնարավորություն ընձեռել, բայց ոչ մի դեպքում չզրկել այն ամենից ինչ-որ այն արդեն ունի: Դա այնպիսի թատերական Մեքքայի համար, ինչպիսին Մոսկվան է, ոչ կառուցողական է, թե սթափ մտածողության և թե Ռուսաստանում թատերական գործունեության զարգացման տեսակետից»:

Ոչ լրիվ մեկ օրվա ընթացքում, ըստ «colta.ru»-ի, Միսինայի նամակի տակ արդեն հավաքվել է 800 ստորագրություն:

«Մենք, ներքոստորոգրյալներս, խորապես անհանգստացած ենք այն իրավիճակով, որը ձևավորվել է ««Տեատր. Դոկ» ի շուրջ: Մեզ հուզում է այն, ինչից կարող ենք զրկվել մենք և մոսկովյան թատրոնը, եթե ժամանակակից ռուսական դրամայի և թատրոնի զարգացման ուղիները ցուցադրող «Տեատր. Դոկ» ը ստիպված լինի հեռանալ Տրյոխպրուդնու նրբանցքում գտնվող նշանավոր նկուղից: «Դոկ»-ի դահլիճը շատ փոքր է, բայց այնտեղ տեղի են ունենում մեծագույն իրադարձություններ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում ողջ աշխարհի վրա»,- գրել է ամերիկացի թատերական քննադատ Ֆրիդմանը: Նա կոչ է անում պահպանել այդ թատրոնը՝ այն անվանելով «Ռուսական մշակույթի ամենամեծ գանձերից մեկը»:

Վերջինիս նամակի տակ ստորագրել են 24 երկիր ներկայացնող մարդիկ, որոնց մեջ են նաև հայտնի դրամտուրգ Մարկ Ռավենհիլլը (Լոնդոն), «New York Theater Workshop» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիմ Նիկոլան (Նյու-Յորք), «Arena Stage» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մոլլի Սմիթը (Վաշինգթոն) և այլք:
    Դիտվել է 1169 անգամ