Ներկայացվել է Մուհամմեդի թոռ իմամ Հոսեյնի պայքարը ընդդեմ Յազիդա խալիֆի10.23.2014
Մոսկվայում, կոնսերվատորիայի նախաձեռնությամբ ընթացող «Աշխարհի երաժշտական քարտեզը» սիմպոզիումի շրջանակներում, «Սֆերա» թատրոնի բեմում իրանցի արտիստները ներկայացրել են իրենց երկրում 10-րդ դարում ստեղծված բեմական առասպելական արվեստի «Թազեյե» տեսակը, որն այդպիսի հնագույն արմատներ ունեցող միակ թատերական գործողությունն է մահմեդական աշխարհում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Բեմական արվեստի այս տեսակի սյուժեները հիմնված են Մուհամմեդի թոռ իմամ Հոսեյնի այն ճակատամարտերում տեղ գտած դեպքերի հետ, որոնք նա մղել է Յազիդա խալիֆի զորքերի դեմ:
Նախկինում այս տեսարանները կայացվում էին բաց երկնքի տակ, իսկ 18-րդ դարի վերջերից «Թազեյե»-ի համար սկսեցին կառուցվել հատուկ ծածկված շինություններ, որոնք միայն վերապահումներով կարելի է թատրոն անվանել;
Ըստ ավանդության ներկայացումը կայանում է տարին միայն մեկ անգամ: Թատերախումբը կազմված է սովորական մարդկանցից՝ բժիշկներից, հացթուխներից, բրուտներից, ընդ որում, բացարապես տղամարդկանցից: Պրոֆեսիոնալ դերասանները և երաժիշտները այդպիսի ներկայացումներին, որպես օրինաչափություն, չեն մասնակցում: Եվրոպական թատրոնի չափանիշներով ռեժիսոր հասկացությունը նույնպես «Թազեյե»»-ում չկա: Ղեկավարությունը ստանձնում է առավել փորձառու «դերասանը»:
«Թազեյե»-ի արվեստ որևէ տեղ չեն սովորեցնում: Բոլոր հմտությունները և կարողությունները կատարողները փոխանցում են սերնդից սերունդ: Իրանական այս ռեչիտատիվի, վոկալի և գործիքային երաժշտության սինթեզը հսկայական ազդեցություն է թողել Փիթեր Բրուքի ռեժիսորական փորձերի և Եժի Գրոտովսկու «Աղքատ թատրոնի» վրա:
2010 թ.-ին «Թազեյե»-ն ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
«Աշխարհի երաժշտական քարտեզը» սիմպոզիումը Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 18-ին և կշարունակվի մինչև նույն ամսվա 26-ը: Այդպիսի սիմպոզիում անցկացվում է առաջին անգամ: Ըստ այս միջոցառման մոտեցման մարդկության պատմության զարգացման ներկա փուլը համակողմանի հնարավորություններ է ընձեռում, որպեսզի այսօր կազմվի հստակ պատկերացում աշխարհում երաժշտական ավանդույթների, ձայնային գաղափարների տարածման երթուղիների, խոշոր երաժշտական մշակութային համակարգերի կենսագործունեության վերաբերյալ, որոնք իրենց մեջ են ներառում տարածաշրջանային քաղաքակրթությունների հսկայական մակերեսները և այնտեղ ապրող ժողովուրդներին: