Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սթիվ Ջոբսին վերակերպավորելու համար գտնվել է նոր թեկնածու

11.05.2014

«Apple»-ի նշանավոր հիմնադրի մասին նկարահանվելիք կինոնկարում Քրիստիան Բեյլի կողմից նախագծին մասնակցելու հրաժարականից հետո «Sony» ընկերությունը արագ գտել է Սթիվ Ջոբսի կերպարը մարմնավորելու համար նոր թեկնածու: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «variety.com»-ին:

Հաղորդվում է, որ դեռ նախնական փուլում գտնվող բանակցություններն ընթանում են դերասան Մայքլ Ֆասբենդերի հետ, ով հայտնի է «Անփառունակ վիժվածքներ» և «Պրոմեթևս» ֆիլմերից:

Մինչ այս նոր թեկնածուն, ֆիլմի ղեկավարները Քրիստիան Բեյլից բացի նման առաջարկությամբ հաղորդակցվել էին նաև դերասան Լեոնարդե ԴիԿապրիոյի հետ, որը նույնպես հրաժարվել է վերամարմնավորել «Apple»-ի նշանավոր հիմնադրի կերպարը:

Հայտնի է դարձել նաև, որ այդ նշանավոր ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերում առաջարկվել է հանդես գալ դերասան Սեթ Ռոգենին:

Վոլթեր Իսհակսոնի «Սթիվ Ջոբս» գրքի հիման վրա ստեղծվելիք կենսագրական ֆիլմը, ըստ սցենարի հեղինակ Ահարոն Սորկինի կանդրադառնա Ջոբսի գործունեության երեք փուլերին, որոնցից յուրաքանչյուրը պսակվել է մեկ խոշոր նվաճումով: Առաջին փուլում ստեղծվել է « Mac»-ը, երկրորդում՝ «NeXT»-ը, իսկ երրորդում՝ «iPod»-
    Դիտվել է 946 անգամ