Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Sony» ընկերությունը Սթիվ Ջոբսի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարից հրաժարվել է

11.20.2014

«Sony, ընկերությունը որոշել է չնկարահանել «Apple»-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին տեխնիկական դրաման: Այդ մասին «variety.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ֆիլմի սցենարի հղինակ Ահարոն Սորկինը չի մեկնաբանել այս նորությունը: Նա պարզապես նշել է , որ նախատեսված էր ֆիլմը բաժանել 3 մասի, որտեղ Ջոբսի դուստրը՝ Լիզան պիտի լիներ պատումի հերոսուհիներից մեկը:

Հիշեցնենք, որ այս ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորելու առաջարկից հրաժարվել էին նախ Լեոնարդո դի Կապրիոն, ապա՝ Քրիստիան Բեյլը: Ջոբսի կերպարը վերամարմնավորելու վերջին թեկնածուն Մայքլ Ֆասբենդերն էր: Ջոբսի գործընկեր Սթիվ Վոզնյակի դերը այդ կինոնկարում պիտի կատարեր Սթիվ Ռոգենը:

Ասենք, որ այս կինոնկարը «Apple»-ի համահիմնադիրի մահից հետո առաջին ֆիլմը չէր լինելու: Անցյալ տարի անկախ ֆինանսավորմամբ նկարահանվեց «Ջոբս» կինոնկարը, որտեղ Ջոբսին մարմնավորել է Էշթոն Քաթչերը, իսկ «Apple»-ի մյուս համահիմնադիր Վոզնյակին Ջոշ Հեդը: Սակայն համաշխարհային կինովարձույթում այդ կինոնկարը հավաքեց շատ համեստ դրամարկղ՝ ընդամենը 36 մլն դոլար:

Ավելացնենք, որ Ահարոն Սորկինի սցենարի հիման վրա «Sony, ընկերությունը 2010 թ.-ին նկարահանել է «Facebook»-ի հիմնադիր Մարք Ցուքերբերգի մասին «Սոցիալական ցանց» ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում հավաքել է 220 մլն դոլար:
    Դիտվել է 1043 անգամ