Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքի մարդաշատ վայրերում բեմադրվում են ամանորյա ներկայացումները

01.04.2015

Հունվարի 3-8-ը Մոսկվայում փողոցային թատրոնները կմիավորվեն «Քաղաքային միստերիայում» և համատեղ ուժերով կենտրոնական հայտնի ճեմուղիներում կներկայացնեն անսովոր թատերախաղերի շարք: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Մեգապոլիսի այդ հատվածներում անցորդները կհանդիպեն ամենատարբեր հեքիաթային հերոսների, որոնք հանդերձավորված կլինեն լույս արձակող հագուստներով: Նրանք կհայտնվեն կախարդական «Ամպամոբիլին» նստած և կցուցադրեն «Օլե Լուկոյե» հեքիաթի հիման վրա բեմականացված ներկայացումը, որին կարող են մասնակցել նաև անցորդները:

Բոլոր ցանկացողները, անկախ տարիքից, կարող են բեմ բարձրանալ, որպեսզի արտասանեն բանաստեղծություն, երգեն կամ պարեն և որպես պարգև ստանան քաղցր նվեր:

Այս օրերին, մինչև հունվարի 7-ը, Մոսկվայի 4 այլ ճեմուղիներում նույնպես կներկայացվեն թատերական բեմադրություններ:

Ռոժդենստվենսկու ճեմուղում կցուցադրվի ինտերակտիվ ինստալացիա նվիրված «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» կինոնկարի 40-ամյակին: Այստեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է երևալ լեգենդար կինոյի «կադրում» և լուսանկարվել նրա հերոսների հետ:

Չիստոպրուդնու ճեմուղում կարելի է այցելել Ձմեռ Պապին հենց նրա տանը: Այստեղ ցուցադրվում են միաժամանակ մի քանի ներկայացումներ՝ ըստ համապատասխան մանկական հեքիաթների:

Իսկ Ցվետնոյ բուլվարում իր տոնական ծրագրով աշխատում է Ամանորի զվարճանքների Մեծ վրանը: Այստեղ մասնագիտությունների «ՔիդԲուրգ» քաղաքում բեմադրվել է ներկայացում, որտեղ երեխաները խաղի միջոցով կարող են փորձել զանազան մասնագիտություններ:

Սրետենյան ճեմուղում ընթանում են «Սպիտակ շոու» և «Հրաշքների երկիր» ներկայացումները:
    Դիտվել է 983 անգամ