Թվային օպերաները կմիավորեն տարբեր երկրներում գտնվող կատարողներին09.10.2013
Դանիայում սկսել է աշխատել Համաշխարհայի օպերայի լաբորատորիան (World Opera Lab): Այսուհետ վիրտուալ օպերային ներկայացումները կստեղծվեն իրական ժամանակի ռեժիմում և տարբեր երկրներում և, նույնիսկ, տարբեր մայրցամաքներում գտնվող տարբեր արտիստների մասնակցությամբ:
Թվային ներկայացումներ բեմադրելու հնարավորությունները փորձագետները քննարկել են միջազգային կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ-Տելեկոմը»: «Օպերան գոյատևում է արդեն 400 տարի, քանի որ հնարամտորեն օգտագործել է տեխնիկական նորույթները: Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք օպերային բեմը, շնորհիվ համացանցի բարձր արագության, կկարողանա՞ դառնալ համաշխարհային»,- ասել Է «Մետրոպոլիտեն –օպերայի» գլխավոր ինժեներ Մարկ Շուբինը:
«World Opera Lab»-ի աշխատանքը պետք է ապահովեն Նյու-Յորքի, Սթենֆորդի, Մոնրեալի, Լայպցիգի, Ստոկհոլմի և այլ քաղաքների գիտական կենտրոնները: Լաբորատորիան որոշվել է տեղակայել Սթրուերում, որը հայտնի է որպես «ձայնի քաղաք», քանի որ այստեղ Է գտնվում բարձրորակ ձայնային սարքավորումներ արտադրող «Բանգ և Օլաֆսեն» ընկերության միջազգային շտաբ բնակարանը: