Մետրոյում թատրոնին անհատույց տրամադրվել է 500 քմ09.11.2013
Բուլղարիայի մայրաքաղաքում շուտով կհայտնվի, իր տեսակի մեջ առայժմ միակը հանդիսացող ստորգետնյա թատրոն: Մշակութային օջախը ընդհանուր առմամբ կունենա 500 քառակուսի մետր մակերես:
Սոֆիայի քաղաքային իշխանությունները որոշել են նոր թատրոնը բացել մետրոյի «Ջեյմս Բաուչեր» կայարանում: Դահլիճը կունենա 200-250 նստատեղ: Այստեղ առավոտյան ժամերին կներկայացվեն տիկնիկային բեմադրություններ, իսկ օրվա երկրորդ կեսին կկայանան թատերական խմբերի փորձեր, ներկայացումներ կամ ջազային համերգներ:
Շաբաթվա վերջին Սոֆիայի գլխավոր ճարտարապետը կնախապատրաստի զեկուցում այն տարածքի մասին, որտեղ նախատեսվում է կառուցել առաջին թատրոնը մետրոյում:
Տարածքի հարդարումը խոստացել է իրականացնել քաղաքապետարանը, իսկ անհրաժեշտ բոլոր սարքավորումները կտրամադրի Բուլղարիայի արտիստների միությունը, ում այդ տարածքը տրամադրվում է անհատույց: