Թատերական ներկայացում՝ «փաթեթավորված» ստանդարտ կինոնկարի ձևաչափի մեջ09.12.2013
Ռուսաստանի Պերմ քաղաքի «Սցենա-Մոլոտ» թատրոնի թատերաշրջանը բացվել է «Riverside Drive» ներկայացման պրեմիերայով: Վուդի Ալենի այդ պիեսը ռեժիսոր Ալեքսանդր Սոզոնովը, ով հայտնի է Երմոլովայի թատրոնում թատերաշրջանի գլխավոր ներկայացման պրեմիերայով, բեմադրում է երկրորդ անգամ:
Երկու տարի առաջ նա այդ բեմականացումն իրականացրեց ամերիկացի և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) դերասանների հետ միասին: Ներկայացումն ընթանում էր սուբտիտրերով: Իր հետաքրքրությունը «Riverside Drive»-ի նկատմամբ նա հիմնավորում է այն բանով, որ դա լավ պատրաստված պիեսի պատմություն-օրինակ է՝ Բրոդվեյի հաջողության կնիքով: Բացի այդ, այն տալիս է ինքդ քո նկատամամբ հումոր անելու հիանալի հնարավորութուն:
Ալեքսանդր Սոզոնովի ոչ մի ներկայացում չի շրջանցում տեսագրությունների ցուցադրումը, բարձրախոսները, դղրդացնող էլեկտրոնիկան և բարդ լուսային պարտիտուրները: Ժամանակակից հնչողությունը նա կարողանում է գտնել ոչ միայն մեդիատեխնոլոգիաներում, այլև տեքստում, որոնցից հիանալի է գլուխ հանում,- Նշում է «teatral-online.ru»-ն:
Ներկայացման տևողությունը 90 րոպե է: Դա շատ բանի մասին է խոսում: Ռեժիսորը ձգտում է թատերական ներկայացումը «փաթեթավորել» ստանդարտ կինոնկարի ձևաչափի մեջ: Նա զգում է ժամանակակից մարդու ռիթմը և իրոնիայով Վուդի Ալենին է փոխանցում իր ողջույնը: