Ինտերակտիվ ներկայացման պրեմիերա տարբեր երկրների մշակութային կենտրոնների օժանդակությամբ09.12.2013
Այսօր Մոսկվայի «Կուրաժ» թատրոնում կկայանա համբերության և հանդուրժողականության մասին «Կրասկի» (ներկեր) մանկական ինտերակտիվ ներկայացման պրեմիերան: Ներկայացումը նախատեսված է 5-10 տարեկան փոքրիկների համար:
Ներկայացման ստեղծողները համոզված են, որ այն օգտակար կարող է լինել նաև մեծահասակների համար, ովքեր ոչ միշտ են երեխաներին դաստիարակում այդ ոգով:
Այս նախագիծը հովանավորել են Թուրքիայի, Վրաստանի, Հունաստանի, Իսրայելի մշակութային կենտրոնները, Հրեական թանգարանի Մանկական կենտրոնը և հանդուրժողականության հարցերով զբաղվող շատ ուրիշ կազմակերպություններ, ինչպես նաև Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը և «Открытая сцена»( Բաց բեմ) նախագիծը:
Ներկայացումից առաջ սպասասրահում հնարավոր է ծանոթանալ թեմատիկ ցուցադրանքների, որոնք տրամադրել են ազգային մշակույթի կենտրոնները: Պրեմիերայի հանդիսատեսների մի մասը կկազմեն սոցիալական ապաստարանների երեխաները:
Ներկայացման հիմքում դրված է ներկերի մասին պատմությունը, որոնք հանկարծ վիճել են միյանց հետ և սկսել են ապացուցել մյուսներից իրենց առավել լինելը: Ներկայացումը բեմադրվել է էքսպրեսսիվ պարերով, իրերի հետ աշխատանքով, երգեցողության բազմաձայնությամբ, էքսցենտրիկ ծաղրածուությամբ, ստեպ պարով, ակրոբատիկայով և մուլտիպլիկացիայով: