Թատերական ուսումնարանում ուսանելն անվճար էԳերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում բացվել է նոր թատերական ուսումնարան: Այն կրում է բրիտանացի բեմադրիչ,սցենարիստ, գրող, ժուռմնալիստ, պրոդյուսեր, դերասան Փիթեր Ուստինովի անունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dw.de»-ին:
Ուսումնարանը, որ կառուցվել է Փիթեր Ուստինովի անունը կրող հիմնադրամի միջոցներով, փետրվարի 1-ից կսկսի աշխատանքները: Կրթօջախն իր գործունեությունը կմեկնարկի բեմական արվեստի ոլորտն իրենց համար մասնագիտություն ընտրած 15-18 տարեկան 10 ունկնդիրների համար:
Կրթական ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար:
Թատերական ուսումնարանում ուսանելը անվճար է և ընթանում է հանրակրթական դպրոցում սովորողների կրթական գործընթացին զուգահեռ: Դասերն անցկացվում են անգլերեն լեզվով: Դասընթացների մեջ մտնում են հետևյալ ծրագրային առարկանները ձայնի մշակում, պար, մնջախաղ, իմպրովիզացիա, աշխատանքներ կոնկրետ դերերի վրա:
Ուսումնարանի հիմնադիրներն ասել են, որ այս ուսումնական հաստատությունը պետք է պատրաստի պրոֆեսիոնալների և ստեղծված է միայն այդպիսին դառնալ ցանկացողների համար:
Փիթեր Ուստինովի հիմնադրամը ստեղծվել է 1999 թ.-ին, նրա և նրա որդու՝ Իգորի կողմից: Այն ֆինանսավորում է զանազան նախագծեր, որոնք նպատակամղված են այն երեխաների ստեղծագործական կողմերը զարգացնելուն, ում ծնողներն ի վիճակի չեն վճարել երաժշտության, խորեոգրաֆիայի կամ թատրոնի ոլորտներում կրթություն ստանալու համար: