Տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ օպերային բեմադրության03.02.2015
Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մոտ նախօրեին, մարտի 1-ին տեղի է ունեցել հավատացյալ քաղաքացիների բողոքի ցույց՝ ընդդեմ այդ թատրոնում բեմադրված վագներյան «Թանհեյզեր» օպերայի: Ցուցարարները պահանջել են տարածաշրջանի մշակութային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյանների հրաժարականը; Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ցուցարարները այս նոր բեմադրությունը, որի պրեմիերան կայացել է 2014 թ.- դեկտեմբերին համարում են իրենց հավատը արատավորող և հավատացյալների զգացմունքները վիրավորող գործ:
Բողոքողները հանդես են եկել նաև երկրի ղեկավարությանն ուղղված դիումով՝ խնդրելով ուշադրություն դարձնել Նովոսիբիրսկում մշակույթի ոլորտում ստեղծված վիճակի վրա: Հայտնվում է, որ ցույցին մասնակցել է մոտ 8 հարյուր մարդ:
Հիշեցնենք, որ Վագների «Թանհեյզեր» օպերայի բեմադրության մեջ օգտագործվել են քրիստոնեությունը և Հիսուս Քրիստոսին ոչ բարենպաստ ներկայացնող տեսարաններ: Բեմադրության մեջ գլխավոր հերոսը հանդես է գալիս որպես կինոռեժիսոր, ով նկարահանում է աղմկահարույց «Կանացի այրը» ֆիլմը՝ Հիսուս Քրիստոսի մասին:
Օպերայի շուրջ ստեղծված աղմուկի հետ կապված Նովոսիբիրսկի և Բերդսկի մետրոպոլիտ Տիխոնն ասել է, որ ինքն ստացել է բազմաթիվ բարկացած հանդիսատեսների արձագանքներ, ովքեր նրան խնդրել են պաշտպանել հավատացյալի իրավունքները: