Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն կայարանում, գրադարանում, շուկայում և այլուր...

03.18.2015


«Ռուսաստանի «Ոսկե դիմակ» ազգային թատերական բարձրագույն մրցանակի թեկնածուները դուրս են գալիս թատերական դահլիճների սահմաններից և հանդես գալիս Մոսկվայի փողոցներում: Դերասանները ելույթ կունենան կայարանում, շուկայում, գրադարանում և այլուր: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ անսովոր ծրագիրը կբացի Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնի երգչախումբը, որը ելույթով հանդես կգա Լենինգրադյան կայարանում:

Նախագիծը ծնվել է անցյալ տարի, երբ «Ոսկե դիմակը» նշում էր իր 20-ամյակը: Այն ոգևորությամբ ընդունվեց թատրոնների ու հանդիսատեսների կողմից: Պահանջ կար, որպեսզի թատրոնը հեռանա փակ դահլիճներից և դուրս գա քաղաք: Այդպես է մեկնաբանել այս միջոցառման գաղափարը նախագծի համակարգող Կիրա Արտամանովան: Նա նաև ասել է, որ այս տարի ծրագիրը նաև հարստացել է թե ժանրային և թե նրանում ընդգրկված արվեստի տեսակների առումով:

Միջոցառումների անցկացման ընթացքում թատերական հարթակների կվերածվեն Լենինի անվան գրադարանը, Դանիլովյան շուկան, Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանի իտալական բակը, Տվերյան ճեմուղին և այլն:
    Դիտվել է 986 անգամ