Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոմիտասին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացման պրեմիերա Պետերբուրգում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Սանկտ Պետերբուրգում կայացել է թատերագետ և դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի «Կոմիտաս. Լույս բարեբեր» երաժշտադրամատիկական պիեսի ներկայացման պրեմիերան:



Բեմադրության ռեժիսորներն են Համլետ Հայրապետյանը և Իվան Լատիշևը, երաժշտական ձևավորումն իրականացրել է կոմպոզիտոր և երաժիշտ Վահան Արծրունին: Նշենք, որ ներկայացման մեջ կոմիտասյան երաժշտությունից բացի, որը մատուցվում է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցու երգչախմբի կատարմամբ, հնչում են նաև Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա Վ. Արծրունու կողմից գրված մի քանի երգեր:

«Մեր պիեսի այս փոքր պալիտրայով մենք կարողացանք ընդհանուր պատկերացում տալ այս մեծ, հանչարեղ հայի կյանքի և գործունեության մասին»,- նշել է պիեսի հեղինակ Անուշ Ասլիբեկյանը և ավելացրել, որ, թեև պիեսը ցեղասպանության մասին չէ, բայց «ամբողջությամբ նվիրվում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:
    Դիտվել է 867 անգամ