Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բիզնեսմենը, հանուն դերի, նիհարել է 13 կգ-ով

Ռոստովի Գորկու անվան դրամայի ակադեմիական թատրոնում կկայանա նոր ներկայացման պրեմիերա՝ ըստ Բորիս Վասիլևի հանրահայտ «Իսկ առավոտներն այստեղ խաղաղ են» վեպի հիման վրա: Այս դեպքում անսովորն այն է, որ բեմադրությունը կազմակերպել է Դոնի բիզնես ոլորտի ընկերակցության ուժերով և ներկայացման կերպարներին մարմնավորողները ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ են, այլ սովորական քաղաքացիներ, ում հիմնական զբաղմունքը փոքր ու միջին բիզնեսն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

«Սկզբում ամեն ինչ ծրագրվում էր որպես բարեգործական ակցիա: Այժմ ողջ երկիրը նախապատրաստվում է Հաղթանակի 70 – ամյակին և ամենասիրելի մարդիկ, հիմա, մեր վետերաններն են, ում շնորհիվ մենք ապրում ենք: Սա նվեր չի, այլ այն փոքր ներդրումը, որը մենք կարող ենք կատարել ներկայացման տեսքով»,- ասել է նախագծի կազմակերպիչ Իրինա Ուզդենովան: Նա նաև տեղեկացրել է, որ 500 -2000 ռուբլու սահմաններում վաճառվող բոլոր տոմսերի հասույթից առաջացած գումար նվիրվելու է վետերաններին:

Իսկ ներկայացման ռեժիսոր Դմիտրի Գոլուբեցկին նշել է, որ ինքը «դերասանների» ընտրության հարցում խնդիրներ չի ունեցել և բեմում հանդես գալու ցանկություն ունեցողների միջև շատ մանրախնդիր մրցույթ է անցկացրել, իսկ վիպական պատումը խտացվել է մեկ գործողության մեջ, որը բեմադրությունը դարձրել է շատ դինամիկ: «Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է այսպիսի պատմությունն ընդհատել բուֆետով»,-ավելացրել է նա:

Բիզնեսմեն-դերասաններից մեկը, ում վստահվել է մայորի գլխավոր դերը, խոստովանել է, որ այդ հերոսին նմանվելու համար ինքը ստիպված է եղել 13 կգ նիհարել: Իսկ դերի մեջ մտել է շատ հեշտ, քանի որ ինքը պահեստի լեյտենանտ է:

Նշենք, որ «դերասանուհիներից Աննա Գոնչարովան, ով պետք է մարմնավորի հերոսուհիներից Ռիտա Օվսյաննիկովայի կերպարը, շինարարական կազմակերպության համասեփականատեր է, Գալյա Չետվերտակի դերում հանդես կգա գեղեցկության սրահների վարչության ղեկավար Իրինա Մաչուլսկայան, վառելիքային մի ընկերության տնօրեն՝ Վիկտորիա Սորոկինան, կմարմնավորի Լիզա Բրիչկինային, իսկ դեդեկտիվ վեպերի հեղինակ և բիզնես-լեդի Նատալյա Սունդեևան կխաղա Ժենկա Կոմելկովայի դերը...

Նշենք, որ ներկայացման մեջ հանդես է գալիս նաև ազգությամբ հայ «դերասանուհի»՝ հեռուստամեկնաբան Լիա Սահակյանը, ով մարմնավորում է իրեն աշխարհահայացքով շատ մոտ հերոսուհու, Բլոկի պոեզիայի երկրպագու Սոնյա Գուրևիչին:
    Դիտվել է 1050 անգամ