Մ. Պլիսեցկայայի աճյունափոշին շաղ կտրվի Ռուսաստանի վրաՌուսաստանցի մեծ պարուհի Մայա Պլիսեցկայայի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա Գերմանիայում, իսկ նրա աճյունափոշին, մահացածի կտակի համաձայն, շաղ կտրվի Ռուսաստանի վրա: Այդ մասին լրատվամիջոցներին ասել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:
Նրա ասելով պարուհու ամուսինը՝ հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, իրեն ծանոթացրել է պարուհու կտակի այդ հատվածին, որտեղ խոսք է գնում այդ ծեսը կատարելու մասին: Ըստ Ուրինի, կտակի մեջ այդ մասին վերջին արտահայտությունը գրված է եղել հետևյալ կերպ. « Մեր մարմինները մահվանից հետո վառել, և երբ կգա հեռացման տխուր ժամը մեզնից այն մեկի համար, ով ավելի երկար է ապրել, կամ, մեր միաժամանակյա մահվան դեպքում՝ մեր երկուսի աճյունափոշիները միացնել մի ամբողջության մեջ, և շաղ տալ Ռուսաստանի վրա»:
Ուրինի խոսքերով, Մայա Պլիսեցկայայի հետ հրաժեշտը կկայանա Գերմանիայում՝ միայն հարազատների և ընտանիքին մերձավոր անձանց մասնակցությամբ:
Պլիսեցկայան մահացել է մայիսի 2-ին, սրտի կաթվածից, կյանքի 90-րդ տարում: