Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեխովի անվան միջազգային փառատոնը կմեկնարկի ֆրանսիական թատրոնի ներկայացմամբ

Մոսկվայում այսօր մեկնարկող Չեխովի անվան թատերական միջազգային փառատնը կբացի Փարիզի «Բուֆ դյու Նոր» թատրոնի «Ազնվականության մեջի քաղքենին» ներկայացումով, որը բեմադրել է «Քոմեդի Ֆրանսեզ» թատրոնի առաջատար դերասան Դենի Պոդալիդեսը: Նշենք, որ այս թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է Էրիկ Ռյուֆը, ով ներկայացման մեջ հանդես է եկել որպես ձևավորող նկարիչ:

Ֆրանսիացի արտիստների կատարմամբ ցուցադրությունը առաջին հերթին դիտարժան է շնորհիվ այնտեղ հնչող Ժան Բատիսթ Ժյուլիի բարրոկո երաժշտության, որը կատարվել է Լյուդովիկոս 14-րդ ժամանակներում՝ Ժան-Բատիստ Մոլիերի ներկայացման մեջ:

Ինչպես նշում են փորձագետները, չնայած վավերականությանը, նոր «Ազնվականության մեջի քաղքենին» բեմադրությունը ոչ միայն վառ, այլև դասական և արդիական ներկայացում է: Այն զվարճալի է ու տխուր, առանձնանում է խորեոգրաֆիայի նրբությամբ և երաժշտական լուծումներով: Ըստ փարիզյան «Լե Ֆիգարո» հանդեսի «այն պետք որ դուր գա երիտասարդներին»: Նշենք, որ ներկայացումը մոսկովյան հանդիսատեսների համար կցուցադրվի 4 անգամ՝ մայիսի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին:

«Ափսոսում եմ, որ մոսկովյան բեմերում ներկայանալու եմ ոչ թե չեխովյան Տրեպլյովի կամ Դոստոևսկու «Ապուշի» իշխան Միշկինի կերպարներով, որոնք իմ խաղացանկի մեջ կան, այլ մոլիերյան հերոսի մարմնավորմամբ»,- խոստովանել է ներկայացման գլխավոր հերոսի դերակատար, ֆրանսիացի հայտնի դերասան Էմլին Բայարը:

Ըստ մոսկվացի լրագրողների այդ հայտարարությունն առավել շուտ դերասանական կոկետություն է եղել, որը, սակայն, վստահություն է ներշնչել, որ, նման բարդ կերպարներ իր խաղացանկում ունեցող դերասանը հաջող կմարմնավորի նաև մոլիերյան Ժուրդենին:
    Դիտվել է 1101 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների