Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումներ միայն մեկ հանդիսատեսի համար

Նյու-Յորքում կցուցադրեն թատրոն մեկ հանդիսատեի համար: Յուրաքանչյուր ներկայացում, որը կցուցադրի մեկ դերասան, կտևի մի քանի րոպե: Այդ մասին «The Guardian»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Այս նախագծի հեղինակը բեմանկարիչ Քրիսթին Ջոնսն է:

Թատրոնը հերթականությամբ կգործի Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասի 3 շրջաններում: Անվճար բեմադրությունների ցուցադրությունները սկսվել են մայիսին և կշարունակվեն նաև հունիսի սկզբներին: Թե հատկապես փոքր ներկայացումներից ո՞ր մեկը կդիտի յուրաքանչյուր հանդիսատես, հայտնի չի, քանի որ ամեն ինչ որոշվում է պատահականության հիման վրա: Հաճախորդը նախ զբաղեցնում է իր տեղը և, միայն, դրանից հետո է իմանում, թե ի՞նչ է ինքը դիտելու:

Այս յուրահատուկ մոնոներկայացումների պիեսները գրել են Քրեյգ Լուկասը («The Secret Lives of Dentists» ֆիլմի սցենարիստ), Ուիլ Էնոն («Sunstroke» ֆիլմի սցենարիստ), Լինն Նոթեյջեմը (դրամատուրգ, Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր) և այլ հեղինակներ: Նրանց խնդրել են, որ բոլորն իրենց ներկայացումները սկսեն «Ես այնքան էլ անծանոթ չեմ, ինչպիսին թվում եմ» արտահայտությամբ: Արդյունքում՝ ներկայացումների թեմանները ընդգրկում են սևամորթներին հետապնդող սերիական մարդասպանից մինչև մոր մահվան մասին պատմություններ:

Նախագծին մասնակցել են դերասաններ Էրին Գաննը («Law & Order»), Քեյթ Ռենդոլֆ Սմիթը («The Warrior Class»), Էնդրյու Գարմանը  («Julie & Julia») և ուրիշներ:
    Դիտվել է 852 անգամ