Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Մատվիենկո. «Կարևոր է նորություններից հոգնած մարդկանց տալ հանգիստ»

Կիևի «Ուկրաինա» ազգային մշակույթի պալատում կներկայացվի «Stabat Mater» բալետը, որը համարվում է կոմպոզիտոր Ջովանի Բատիստա Պերգոլեզիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այդ մասին հաղորդում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «1001bilet.com.ua»-ին: Հայտնի խորեոգրաֆ Էդվարդ Կլյուգի բեմադրությունը Կիևում ցուցադրվում է առաջին անգամ, որը կատարելու են «The Great Gatsby Ballet» նախագծի արտիստները:

«Ստեղծագործությունը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որը դժվար է պատկերացնել: Հեղինակն այստեղ պատկերում է և փառավարում կյանքն իր բոլոր դրսևորումներով: Յուրաքանչյուր նոր իրադարձություն բխում է նախորդներից՝ ընդգծելով կյանքի հավերժական շրջապտույտը»,- գրել է «Theatre To Go» պարբերականի քննադատ Սյուզաննա Էրնստը:

«Վերջին մի քանի տարիներին Ուկրաինայում ի հայտ են եկել Էդվարդ Կլյուգի մեծ թվով երկրպագուներ:էդվարդը խորեոգրաֆների այն հազվադեպ տեսակից է, ում ստեղծագործությունները լինելով մինիմալիստական ոճի, միաժամանակ լի են զգացմունքներով և խոր իմաստով»,- նշել է բալետի պրոդյուսեր Ալյոնա Մատվիենկոն:

Պրոդյուսերը նաև նշել է, որ Կլյուգի հետ համագործակցության արդյունքում իրենք ստեղծել են «The Great Gatsby» նախագիծը, որի շուրջ հավաքել են հիանալի բալետի խումբ: Նա նաև նշել է, որ «Stabat Mater» նոր ներկայացման հետ մեկտեղ նախատեսել են նաև մի փոքր ավելի շուտ բեմադրված և շատերին արդեն ծանոթ «Radio and Juliet» բալետը:

Ի դեպ, «Radio and Juliet» բալետը, որը Կիևցի հանդիսատեսները արդեն դիտել են 10 անգամ, միշտ կայացել է լեփ լեցուն դահլիճներում:

«Այսօր, ինչպես երբեք կարևոր է նորություններից հոգնած մարդկանց տալ հանգիստ, ընդ որում ստիպելով, որ նրանք մտածեն և զգան: Պատերազմը ամայացնում է մարդկանց հոգիները, այդ իսկ պատճառով շատ կարևոր է վերականգնելու սեփական ռեզերվները»,- ավելացրել է բալետի պրոդյուսերը:

Նշենք, որ երկու ներկայացումներում էլ «The Great Gatsby» նախագծի անդամների հետ տղամարդու գլխավոր պարտիաները կատարելու է ուկրաինացի հայտնի պարող Դենիս Մատվիենկոն:
    Դիտվել է 950 անգամ