Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել բեմադրիչի նկատմամբ

06.22.2015

Ժնևի «Galerie Art Bartschi & Cie» ցուցասրահում խաղարկային բեմականացում (փերֆորմենս) ցուցադրող Խալեդ Ջարրարը 21 կրակոց է արձակել ներկերով լցված տարաների վրա: Նրա բեմադրության այդ մասը կասկածելի է թվացել տեղի ոստիկանությանը և թանգարանում արձակված կրակոցների փաստով հետաքննություն է սկսվել: Իրավապահները Ջարրարին մեղադրում են այն բանում, որ նա նախօրոք չի զգուշացրել իր բեմադրության մեջ հրազեն կիրառելու մասին: Այդ մասին «artguide.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Խաղարկային բեմականացումը իրականացվել է մասնավոր սեփականության տարածքում, որտեղ ներկա են եղել միայն այն մարդիկ, ովքեր հրավիրված են եղել այդ միջոցառմանը: Ցուցասրահի ղեկավարությունը, իր հերթին, պնդում է, որ այդ դեպքի պարագայում հրազենի կիրառումը եղել է օրինական:

Խալեդ Ջարրարը , ով ժամանակին ծառայել է նախագահ Յասեր Արաֆաթի գվարդիայում, հաճախ է իր աշխատանքների մեջ դնում միլիտարիստական ենթատեքստ, որն ամեն անգամ չի, որ միանշանակ արձագանք է ստանում հանրության շրջանում:
    Դիտվել է 987 անգամ