Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անհատականությունը, ով մոռանում է իր առաքելության մասին, դատապարտված է աղետի

09.29.2015


Այսօր ՌուսԱստանի Մեծ թատրոնի նոր բեմում նշանավոր բեմադրիչ Բորիս Էյֆմանը ներկայացնում է իր նոր «Up & Down» բալետը՝ ըստ ամերիկյան դասական գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերը քնքույշ է» վեպի: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացման մեջ հիմնականում զբաղված են Սանկտ-Պետերբուրգի բալետի ակադեմիական թատրոնի արտիստները:
Ըստ բեմադրիչի «Up & Down» բալետը «ողբերգական և, միաժամանակ, կուրացուցիչ վառ քրոնիկոն է հոգեպես մահացող մարդու մասին: Պատմություն է այն մասին, թե ինչպես է երջանկության հավերժական երազանքը վերածվում կործանման, իսկ արտաքուստ գեղեցիկ և ջազային երաժշտության ռիթմի հանգույն ընթացող անմեղ կյանքը՝ մղձավանջի»:

Բալետի հմայիչ և տաղանդավոր գլխավոր հերոսը, ով օժտված է հոգեբանի տաղանդով, ոչ թե իր գիտական կարիերան զարգացնելու ճանապարհն է ընտրում, այլ գնում է դեպի հարստություն և շքեղ կյանքի գրավչությունները: Նա փորձում է գիտնականի իր ներքին մղումները հավասարակշռել արտաքին իրողությունների հետ, սակայն զիջումը զիջման ետևից նրան կանգնեցնում է սեփական եսը կորցնելու իրողության առջև: Խարխլվում են նաև նրա հմայքը, գիտակցությունը, կարիերան: Նա կորցնում է ամեն ինչ և վերածվում է թափթփուկի, ում համար տեղ չկա հասարակության մեջ:

Անհատականությունը, ով մոռանում է իր առաքելության մասին, ոչնչացնում է իր տաղանդը և դատապարտված է աղետի, իսկ փոխզիջումը գայթակղություններին, ուղղակի հանգեցնում է կործանման: «Up & Down» բալետը հենց այն մասին է, թե ինչ աղետալի ճակատագիր է կյանքը նախատեսում այն մարդու համար, ով դվաճանում է ինքն իրեն:

Բալետի բեմադրության ընթացքում հնչում են Ջորջ Գեշվինի, Ֆրանց Շուբերտի, և Ալբանա Բերգի ստեղծագործությունները:
«Up & Down» բալետի համաշխարհային պրեմիերան կայացել է Պետերբուրգում այս տարվա հունվարին: Դրանից հետո ներկայացումը ցուցադրվել է Փարիզում, Բրատիսլավայում, Ռիգայում, Նյու-Յորքում և Կոստա Մեսիում:
    Դիտվել է 964 անգամ