Փակ քաղաքում կցուցադրվի 7 ժամ տևողությամբ թատերական մարաթոն-ներկայացումՌուսաստանի Չելյաբինսկի մարզի փակ քաղաք Օզերսկում նոյեմբերի 20-ին կկայանա «Գիշերը թատրոնում» փորձարարական թատրոնների 6-րդ փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatr-ozersk.ru»-ին:
Ռուսաստանի Ուրալի ողջ ընդարձակ տարածաշրջանում «Գիշերը թատրոնում»-ը աննախադեպ երևույթ է: Արտաքին աշխարհի հետ շատ յուրահատուկ կապերով կապված փոքր Օզերսկ քաղաքում կրկին կհավաքվեն պրոֆեսիոնալ թատրոններ, որոնք գիշերային 6 ժամերի ընթացքում «Մեր տունը» դրամայի և կատակերգության թատրոնի շենքում կցուցադրեն աներևակայելի թատերական հրավառություն:
Հանդիսատեսին կներկայացվեն ամենատարբեր թատերական ձևաչափերի ու փորձարարական մտքի աշխատանքներ:
Ներկայացումները ցուցադրվելու են ամենահավանական և անհավանական հարթակներում, որոնք գոյություն ունեն կամ ստեղծվել են այս փառատոնի առիթով: Մի գիշերվա ընթացքում «Մեր տունը» թատրոնի փոքր դահլիճում, հանդերձարանում, արհեստանոցներում, նույնիսկ աստիճանների ու անցումերի վրա դերասանական խմբերը կցուցադրեն ներկայացումներ, որոնք միմյանց հետ կապված են փառատոնի ընդհանուր սյուժետային հարահոսով:
Անշուշտ թատերական իրադարձության էպիկենտրոնը կհանդիսանա մեծ դահլիճը, որտեղ ամբողջ գիշերային խաղի ընթացքում երեքական անգամ կհայտնվեն փառատոնի բոլոր մասնակիցները, որպեսզի կրկին բաժանվեն-հեռանան միմյանցից դեպի իրենց համար առանձնացված հարթակներ:
Այս տարի այս յուրահատուկ փառատոնին մասնակցում են Չելյաբինսկի և Սվերդլովսկի մարզերի 5 քաղաքների 19 թատերական կոլեկտիվներ: Ծրագիրը նախատեսում է 7 ժամ տևողությամբ թատերական մարաթոն-ներկայացում, որի ընթացքում յուրաքանչյուր հանդիսատես ըստ իր ճաշակի կորոշի թե ինչ ժանրի, բովանդակության ու ձևաչափի ներկայացում կդիտի: