«Երեք քույրեր»-ում դերասանների հետ միաին բեմ դուրս կգան ռոբոտներ 10.03.2013
Հոկտեմբերի 4-6-ը «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնում տեղի կունենան ճապոնական «Seinendan» թատերախմբի հյուրախաղերը: Այն կցուցադրի «Երեք քույրեր` անդրոիդ-տարբերակ» ներկայացումը: Թատերախաղը միավորում է Չեխովի պիեսը ռոբոտատեխնիկայի բարձր ոլորտի տեխնոլոգիաների հետ: Դերասանների հետ բեմ կմտնեն է «Geminoid F» անդրոիդը և «Robovie R3» ռոբոտ-սպասավորը, հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Ինքնատիպ այս նախագիծը Մոսկվա կբերվի համաշխարհային շրջագայության շրջանակներում և կբացի «Ճապոնական աշուն-2013» փառատոնը:
«Robot Theater Project»-ը առաջացել է երկու հոգու` ռեժիսոր Օրիզա Հիրաթայի և ռոբոտատեխնիկայի մասնագետ Հիրոսի Իսիգուրոյի ջանքերի շնորհիվ: Նշենք, որ Օրիզա Հիրաթան դրամայի աշխարհը կառուցում է իր ստեղծած «ժամանակակից խոսակցական թատրոնի տեսության» հիման վրա: Իսկ Հիրոսի Իսիգուրոն հայտնի է իր ճգրիտ պատճենը հանդիսացող «հեմինոիդ» ռոբոտի ստեղծմամբ:
Ճապոնացի այս երկու ավանգարդիստները իրենց մի քանի անսովոր ներկայացումներով շրջում են աշխարհով մեկ, որոնցից մեկը` «Sayonara»-ն («Հրաժեշտ»-ը), պատմում է մի կնոջ մասին, ով տառապում է անբուժելի հիվանդությունից և վերաիմաստավորում իր կյանքը ռոբոտ-հումանոիդի հետ ունեցած զրույցի ընթացքում :
Երկրորդ բեմադրությունը ` «I, Worker»-ը («Ես աշխատավոր եմ»-ը), ցույց է տալիս, թե որքան դժվար է դասավորվում ամուրիի և նրա մեխանիկական ռոբոտի միջև փոխհարաբերությունները:
Ըստ Օրիզա Հիրաթայի մտահղացման, ով հանդիսանում է պիեսների հեղինակը և բեմադրությունների ռեժիսորը, մարդիկ և ռոբոտները իրար մեջ են կիսում գլխավոր դերերը:
«Robot Theater Project»-ը մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունները պետք է դուրս բերի փիլիսոփայական մակարդակի վրա: Այս նախագծի մյուս խնդիրը գիտության և մշակույթի միավորումն է: