Նյու-Յորքի քաղաքային օպերան հայտարարել է իր սնանկության մասին10.05.2013
Հոկտեմբերի 4-ի առավոտյան Նյու Յորքի օպերան (New York City Opera) հայտարարել է իր սնանկության և գործունեությունը դադարեցնելու մասին:
70 տարի առաջ հիմնադրված և Նյու-Յորքի այն ժամանակվա քաղաքապետ Ֆիորելլո Լա Գուարդիայի կողմից «Ժողովրդական օպերա» անունն ստացած մշակութային հաստատությունը նախատեսված է եղել որպես առավել հարուստ «Մետրոպոլիտեն օպերայի» այլընտրանք: Տասնամյակների ընթացքում այն վերածվել էր մի վայրի, որտեղ երիտասարդ տաղանդները հնարավորություն էին ստանում իրենց դրսևորել օպերային ժանրում, ցուցադրել իրենց կարողությունները և կատարելագործվել:
Հրապարակված կարճ հաղորդագրության մեջ Նյու Յորքի օպերայի տնօրեն Ջորջ Սթիլը խոստովանել է, որ իրենց նպատակն էր հավաքել 7 մլն դոլար և փրկել թատերաշրջանը: Սակայն այդ հույսերը չեն արդարացել և, որ «տնօրենների խորհուրդը և ղեկավարությունը կսկսեն անհրաժեշտ ֆինանսական և օպերատիվ միջոցառումները, որպեսզի այդ մասին տեղեկացնեն հանրությանը, այդ թվում ներառելով» նաև սննանկության գործընթացի վերաբերյալ համապատասխան իրավական փաստաթղթի 11 գլուխը,- հաղորդում է «npr.org» կայքը:
Հիշեցնենք, որ «ABC» գործակալության հաղորդմամբ Նյու-Յորքի օպերան, իր սնանկանալու մասին հայտարարելուց առաջ, փորձ էր կատարել համացանցում «Kickstarter.com» կայքի միջոցով նվիրատվություններով հավաքել մեկ մլն դոլար: Սակայն դա չհաջողվեց` օպերայի հայտարարած հաշվեհամարին փոխանցվել էր ընդամենը 301 հազար դոլար` 2018 մարդու կողմից: