Կայացել է դերասաններին բացարձակ ազատություն տվող առաջին ակումբային երեկոն
Նախօրեին՝ մայիսի 16-ին, Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի «Այլ բեմ»-ում առաջին անգամ կայացավ «Նեֆորմատ» անունը ստացած ակումբային երեկո, որն իրականացվեց «Բալենու այգի» արվեստների 16-րդ բաց փառատոնի շրջանակներում և նվիրվեց թատերական կոլեկտիվի 60 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այս նոր նախագիծը, որը կյանքի կոչվեց թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչ դերասան Սերգեյ Գարմաշի շնորհիվ, իրենից ներկայացնում է դերասանների ազատ ստեղծագործական աշխատանքի յուրահատուկ ցուցադրություն: Դերասանների այս ինքնուրույն բեմական գործերում ներկայացվեցին ռուս դասական երեք հեղինակների՝ Չեխովի, Բուլգակովի և Դոստոևսկու ստեղծագործություններից դրվագներ:
«Մենք ցանկանում էինք դերսաններին տալ բացարձակ ազատություն. Ընտրիր ինչ կցանկանաս, խաղա՝ ում հետ կուզես: Եթե քեզ ինչ-որ բան է հարկավոր, վերցրու ինքդ՝ ռեկվիզիտից: Ոչ մի փող այս ամենի համար չի ծախսվել»,- ասել է Վոլչեկը:
Ասենք, որ «Նեֆորմատ» ակումբային երեկոն կայացել է ոչ ստանդարտ թատերական ժամի՝ 21:00-ին: Դահլիճը լեփ լեցուն է եղել: Նույնիսկ այստեղ են եկել նաև թատերական աշխարհի այլ ներկայացուցիչներ՝ այլ թատրոններից: Միջոցառումը նախատեսված 3 ժամի փոխարեն շարունակվել է ավելի քան 5 ժամ:
Գալինա Վոլչեկն ասել է, որ դերասանական արվեստն այս ձևաչափով ցանկանում են ներկայացնել մշտապես, իսկ հիմա այն մեկնարկեել է «Բալենու այգի» արվեստների փառատոնի շրջանակներում:
Թատրոնը և փառատոնը վաղուցվանից են բարեկամացած, նշել է Վոլչեկը: Ուղիղ 10 տարի առաջ 2006 թ.-ին, թատրոնի 50-ամյակի առթիվ Մոսկվայի «Չիստիե պրուդի» կոչվող շրջանում, որտեղ 1974 թ.-ից գտնվում է «Սովրեմեննիկ»-ը, հիմնվեց իրական բալենու այգի և Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրությամբ էլ կայացավ «Անտոնիոսը և Կլեոպատրան» ներկայացման պրեմիերան: Իսկ այս տարի, հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ մեկ ամիս առաջ բեմ բարձրացվեց երիտասարդ դրամատուրգ Աննա Բատուրինայի « Ասացեք մարդիկ, ուր է գնում այս գնացքը...» պիեսը: