Վլ. Լեգոյդա «Ներշնչման գավաթը լցնել Սուրբ գրքից»11.02.2016
Պետք է կարողանալ տարբերել սրբության ոչ կանոնացված և սրբապիղծ արտապատկերման զանազանությունը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանյան եկեղեցու սինոդային բաժնի հասարակության և լրատվամիջոցների հետ կապերի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան՝ ի պատասխան հասարակական այն պահանջի, որ պետք է արգելել այդ երկրի Տյումեն քաղաքի թատրոնում վերջերս բեմ բարձրացված «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» հանրահայտ ռոք-օպերայի ցուցադրությունը: Տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Ռուսաստանում արվեստի գործերի վրա ինչ-ինչ կազմակերպությունների ակտիվացմամբ հանրային ճնշումներ գործադրելու, ապա և դրանք արգելելու արատավոր գործընթացը շարունակում է իր բռնկումները և այս անգամ հատկապես մեծ աղմուկ է առաջացել մի ստեղծագործության նկատմամբ, որը իր դրական ներգործությամբ շատ է նպաստում քրիստոնեական հավատքի տարածմանը և ճիշտ ընկալմանը:
«Եկեղեցին, - ասել է Լեգոյդան,- չի ճնշում ստեղծագործելու գործընթացը»: Նա նշել է, որ եկեղեցին օրհնում է արվեստագետներին, ովքեր ոգեշնչվում են աստվածաշնչյան սյուժեներով:
«Նման ստեղծագործական որոնումների արդյունքը արվեստագետներին չի դարձնում և չի էլ կարող դարձնել աստվածաբաններ կամ եկեղեցու սուրբ հայրեր, ում աշխատություններով ձևավորվել են եկեղեցական ավանդույթները և ուսմունքը»,- նշել նա: Սակայն, նա նաև ընդգծել է, որ, այնուամենայնիվ, աստվածաշնչյան սյուժեների վրա հիմնված գեղարվեստական ստեղծագործությունները մեզ ի հայտ են դարձնում քրիստոնեական մշակույթի փայլատակումները:
Ի վերջո, ասել է ռուսական եկեղեցու ներկայացուցիչը, այդպիսի ստեղծագործությունները կարելի է ընդունել կամ չընդունել, սակայն «չի կարելի արվեստագետին արգելել իր ներշնչման գավաթը լցնել Սուրբ գրքից»: