Նոր օպերայի բացմանը տղամարդիկ կլինեն սմոքինգներով, իսկ կանայք` կոկտելային շրջազգեստներով10.18.2013
Այսօր «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերայով իր պատմության մեջ առաջին թատերաշրջանը բացեց Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասի օպերային թատրոնը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները Վլադիվոստոկ քաղաքում կառուցված մշակութային նոր հաստատությունն աչքի է ընկնում ճարտարապետական, շինարարական լուծումների ինքնատիպությամբ և տեխնիկական հնարավորություններով:
Պրիմորիեյի օպերայի առանձնահատուկ հպարտություններից են նաև դահլիճի ակուստիկ պայմանների լուծումները, որոնք իրականացվել են համաշխարհային լավագույն փորձը հաշվի առնելով: Նույնիսկ հանդիսասրահի նստարանների ձևն ու դասավորությունը ենթարկվել են խիստ ակուստիկական փորձաքննության:
Օպերային թատրոնի բացմանը և առաջին ներկայացմանը մասնակցելու համար Վլադիվաստոկ են ժամանել իրապես աստեղային ձայներ` Մարինյան թատրոնի մեներգիչներ Ալեքսեյ Մարկովը և Նատալյա Տիմչենկոն, հաղորդում է «vesti.ru»-ն:
Նրանք, ովքեր հրավիրված են այսօրվա պրեմիերային, արդեն զգուշացվել են խիստ դրես-կոդի (հագուստի ձևի) վերաբերյալ:
Այսօրվա ընդունելությունների և թաթերական պրեմիերայի ոճը ենթադրում է տղամարդկանց համար` սմոքինգներ, իսկ կանանց համար` կոկտելային շրջազգեստներ: