Ռուս երեխաները հանդես կգան Շեքսպիրի ժամանակաշրջանի անգլերենով10.21.2013
Շուտով Մեծ Բրիտանիայում դպրոցականն թաթերախմբերի մասնակցությամբ կկայանա շեքսպիրյան փառատոն, որը, մասնակիցների նկատմամբ առաջ քաշված յուրահատուկ պահանջի հետևանքով, որպես օրինաչափություն, ունենում է շատ նեղ աշխարհագրական ընդգրկում: Միջոցառման մասնակիցների ցանկը սովորաբար սկսվում և ավարտվում է բրիտանական դպրոցների թատերախմբերի անուններով, հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Բանն այն է, որ այս փառատոնում ներկայացվող բեմադրությունները պետք է մատուցվեն Շեքսպիրի ժամանակաշրջանի անգլերենով: Հենց այդ հանգամանքն էլ անհաղթահարելի պատնեշ է արտասահմայան շատ թատերախմբերի համար, որոնք միջնադարյան և ժամանակակից անգլերենի տարբերությունները չեն կարողանում հաղթահարել:
Չնայած մասնակիցների առջև դրված այդ պայմանին, այնուամենայնիվ, պետք է ասել, որ բուն Բրիտանիայում դպրոցական թատրոնների շեքսպիրյան փառատոնը մեծ ժողովրդայնություն է վայելում: Բավական է նշել, որ այս անգամ այդ միջոցառմանը մասնակցելու հայտ են ներկայացրել հազար անգլիական կոլեկտիվներ, որոնց տրամադրության տակ է դրվել 125 թատերական հարթակ:
Շեքսպիրյան փառատոնի խոչընդոտը, սակայն, այս տարի հաղթահարել են Մոսկվայի լեզվաբանության «Goodwilland» կենտրոնի դպրոցականները: 14 հոգուց կազմված այս խումբը Լոնդոնի թատերական բեմերից մեկում կցուցադրի «Շատ աղմուկ ոչնչից» (MuchAdoAboutNothing) պիեսից 30 րոպե տևողությամբ մի հատված:
Հետաքրքիր է, որ փառատոն մեկնող ռուս երեխաներից կրտսերը 7 , իսկ ամենաավագը`12 տարեկան է: