Թատրոնի գլխավոր դիրիժորը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով10.23.2013
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնելով պարգևը` շնորհավորել է անվանի դիրիժորին ձեռքբերումների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքը նշում է, որ Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին, որ արդյունքում հրավեր է ստացվել մասնակցել նաև հաջորդ տարվա` 2014 թվականի մայիսին կայանալիք փառատոնին:
Ըստ այդ տեղեկատվության պետերբուրգյան փառատոնում Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը և հայկական միջնադարյան երաժշտություն: