Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհու մարմինը հայտնաբերել են իր բնակարանի պատուհանի տակ

08.09.2017


Օգոստոսի 8-ի գիշերը Մոսկվայում, իր բնակարանի պատուհանի տակ հայտնաբերվել է «Սատիրիկոն» թատրոնի դերասանուհի Պոլինա Շանինայի անշնչացած մարմինը:: Այդ մասին «ren.tv»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ որոշ տեղեկությունների դերասանուհին ծանր է տարել իր ընկերոջ մահը, որը 2017թ.-ի ապրիլին ինքնասպանություն էր գործել:

Այժմ համապատասխան մարմինները աշխատանքներ են կատարում դերասանուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Պոլինա Շանինան Մոսկվայի գեղարվեստական-ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց ստուդիայի դերասանական ֆակուլտետի շրջանավարտ էր: 2009թ.-ից աշխատում էր «Սատիրիկոն» թատրոնում և արդեն աչքի էր ընկել մի շարք ներկայացումներում մարմնավորած կերպարներով:
    Դիտվել է 784 անգամ