Կներկայացվի Վերդիի վերականգնված «Տրուբադուրը»11.06.2013
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը իր խաղացանկը կավելացնի Ջուզեպե Վերդիի ևս մեկ ստեղծագործությամբ: Մինչ այժմ ներկայացվող «Աիդա» և «Տրավիատա» օպերաների հետ շուտով հանդիսատեսին կներկայացվի վերականգնված «Տրուբադուրը»: Իսկ մինչ այդ, առայժմ, օպերային թատրոնի կոլեկտիվը բեմ է հանել այդ ստեղծագործության համերգային տարբերակը:
Հիշեցնենք, որ Երևանի օպերայի և բալետի թատրոնում, ընդհանրապես, Վերդիի ստեղծագործություններից բեմադրվել են «Ռիգոլետտո» (1934 թ.), «Տրավիատա» (1936 թ.), «Աիդա» (1941 թ.), «Օթելլո» (1942 թ.), «Տրուբադուր» (1957 թ.), «Պարահանդես-դիմակահանդես» (1960 թ.) օպերաները: