Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանգարանը սահմանել է այցելությունների ռեկորդ

02.09.2018


2017թ.-ին Ռուսաստանի թանգարաններից ամենաշատ՝ 5,3 մլն այցելու է ընդունել Պետերգոֆը: Ընդ որում դա ոչ միայն տարվա լավագույն արդյունքն է, այլև ռեկորդային է իր իսկ նախորդ տարիների ցուցանիշների համեմատությամբ: Այդ մասին տեղեկացնում է «dp.ru»-ն:

Սոցիալական ցանցերում իր տարածած հայտարարության մեջ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հատկապես ընդգծել է, որ այդ ցուցանիշի ձեռքբերման մեջ մեծ է հատկապես այն հանգամանքի դերը, որ իրենց քաղաքացիների մեջ վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել արվեստի նկատմամբ: Դրա վկայությունը թանգարաններում այցելուների թվի վերընթաց մեծացումն է: Այսպես, եթե 2011թ.-ին ռուսական թանգարանները ընդունել են 83 մլն այցելու, ապա 2017թ.-ին այդ թիվը հատել է 125 մլնի սահմանը: Դա նշանակում է, որ 6 տարվա ընթացքում Ռուսաստանում թանգարանների այցելությունների թիվը աճել է 50 տոկոսով:
    Դիտվել է 959 անգամ