Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Համաշխարհային բալետի երեք դարեր»-ն առաջին անգամ

11.07.2013

Նոյեմբերի 7-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կկայանա աշխարհի բալետային պարարվեստի դպրոցների փառատոն: Միջոցառմանը կմասնակցեն Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից ժամանած արտիստներ:

Հանդիսատեսներին իրենց արվեստը կներկայացնեն այնպիսի հայտնի պարողներ, ինչպիսիք են` Յանա Սալենկոն և Դինու Թամազլակարուն` Բեռլինից, Սիլվիա Ացոնին` Համբուրգից, Ալինա Կոժոկարուն և Յոհան Քոբորգը` Լոնդոնից: Ռուսաստանը կներկայացնեն Պետերբուրգի Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Նիկոլայ Ցիսկարիձեն և Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Մարինա Լեոնովան:

Այսպիսի փառատոները սեփական նվաճումները ցուցադրելու, նոր կապեր հաստատելու և փորձ փոխանակելու հնարավորություն են, նշում է «teatral-online.ru»-ն:

Արտասահմանում պարարվեստի դպրոցների միջազգային ստուգատեսեր հաճախ է կազմակերպվում: Օրինակ, վերջերս Փարիզի Գրանդ-Օպերային կից բալետի դպրոցի 300-ամյակի առթիվ կազմակերպվել էր պարողների այդպիսի մի մեծ հավաք: Մոսկվայում «Համաշխարհային բալետի երեք դարեր» խորագրով փառատոնն անցկացվելու է առաջին անգամ: Այն ֆինանսավորել է ՌԴ Մշակույթի նախարարությունը:
    Դիտվել է 1084 անգամ