Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մետալիկան առաջին անգամ օպերային փառատոնում

03.05.2018

Այս տարի առաջին անգամ Եվրոպական երաժշտական մշակույթի հնագույն և խոշոր իրադարձություններից մեկի՝ Սավոնլինի (Ֆինլանդիա) միջազգային օպերային փառատոնում կհնչի նաև մետալիկ ռոք երաժշտություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Փառատոնի «Rocks» ծրագրի շրջանակներում հանդես կգա ֆիննական հայտնի «Apocalyptica» մետալ համույթը: Երաժիշտները կկատարեն «Metallica» «Ռոքի հրեշների» երգերը:

«Մենք ցանկանում ենք կարոտի փոքրիկ նոտայով մեր հարգանքն արտահայտել բոլոր ժամանակների մեծագույն մետալիկական խմբին այս յուրահատուկ եղանակով: Եվ Սավոնլինի փառատոնին մասնակցելը շատ հարմար է ինչպես երբեք»,- ասել է «Apocalyptica» համույթի երաժիշտ Պերտտու Կիվիլաակսոն:

Սավոնլինի փառատոնը, որն անցկացվում է ամեն տարի, առաջին անգամ տեղի է ունեցել 1912թ.-ին: Այն ընթանում է Սուրբ Օլաֆի անունով պատմամշակութային հուշարձան-ամրոցում: Փառատոնին միջինը մասնակցում են 60 հազար մարդ, որոնցից 10 տոկոսն արտասահմանցի զբոսաշրջիկներ են:

Անցած՝ 2017թ-ին տեղի ունեցած փառատոնը նվիրված էր Ֆինլանդիայի անկախության 100 ամյակին: Փառատոնը, սովորաբար, անցկացվում է հուլիս ամսին: Այս տարի այն կկայանա հուլիսի 6-ից օգոստոսի 4-ին:

Տեսանյութեր

Դիտվել է 1050 անգամ