Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվան հիշում է Լեոնիդ Ենգիբարյանին

11.07.2013


Մոսկվայի Մշակույթի գործիչների կենտրոնական տանը կիրակի կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Աստղային ծաղրածու» արվեստի 3-րդ փառատոնը, հաղորդում է «РИА Новости»-ն:

Միջոցառման ժամանակ կներկայացվի «Պյերո» մնջախաղային մոնոներկայացումը՝ Պավել Ալյոխինի կատարմամբ։ Ծրագրում տեղ են գտել նաև Ենգիբարյանի ելույթներից բացառիկ վավերագրական կադրեր, Քսենյա Կրոտովայի «Աստղային ծաղրածու» և Միհրան Հակոբյանի «Անձրևանոց» մուլտֆիլմերը, ինչպես նաև իմպրովիզացիա ըստ Ենգիբարյանի նովելների՝ «Պարաֆրազ» թատրոնի դերասանների կատարմամբ և այլն:
    Դիտվել է 1093 անգամ