Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օթելոն կխոսի ոչ թե բառերի, այլ պլաստիկայի լեզվով

11.09.2013

Նոյեմբերի 9-ին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը կներկայացնի շեքսպիրյան «Օթելոն»: Սակայն, ի տարբերություն ավանդական թատերախաղի, այս ներկյացումը հանդիսատեսին կմատուցվի ոչ թե խոսքով , այլ պլաստիկայով, հաղորդում է «РИА Новости»-ն:

Բեմադրությունը իրականացրել է պարուսույց Անժելիկա Խոլինան:

Դերակատարները ոչ թե բալետի պարողներ են, այլ թատրոնի դերասաններ:

«Ես սիրում եմ աշխատել դրամատիկական դերասանների հետ: Առաջին հերթին այն բանի համար, որ նրանց հնարավոր չէ ստիպել անել այն, ինչը նրանք չեն հասկանում կամ չեն զգում: Նրանք ձգտում են արդարացնել իրենց յուրաքանչյուր քայլը: Իսկ դա շատ կարևոր է: Չէ ՞ որ ես սիրում եմ բեմադրել մարդկանց, նրանց ճակատագրի, նրանց զգացմունքների մասին ներկայացումներ: Ես չեմ սիրում դատարկ պարեր, դատարկ պատմություններ: Ես ցանկանում եմ հուզել մարդկանց սրտերը: Ցանկանում եմ, որպեսզի նրանք զգան այն ճշմարտությունը, որը գալիս է բեմից», - ասել է Խոլինան:

«Օթելոն» Խոլինայի վախթանգովցիների հետ բեմադրված 3-րդ ներկայացումն է:

«Ես ընտրել եմ Շեքսպիրի ստեղծագործությունը, որտեղ մեծ գրողը պատմել է մարդկային սարսափելի ողբերգության մասին»: Այնուհետև պարուսույցը ընդգծել է, որ ինքը ցանկացել է ցույց տալ խանդի` մարդկային կյանքեր կործանող հատկությունը և պատճառած սարսափելի հետևանքները:

Ներկայացմանը մասնակցում են ինչպես փորձառու արտիստներ, այնպես էլ Շչուկինի անվան ուսումնարանի ուսանողներ և Առաջին ստուդիայի դերասաններ:

Անժելինա Խոլինան Թատերական արվեստի պետական ինստիտուտի շրջանավարտ է: Բալետ նա սկսել է բեմադրել դեռ ուսանողական տարիներից: 2000թ.-ին հիմնադրել է Անժելինա Խոլինայի պարային թատրոնը, որն այսօր համարվում է Լիտվայում ամենաճանաչվածներից մեկը: Պարուսույցը բեմադրել է 5 պարային ներկայացում, 2 բալետ և ավելի քան 50 խորեոգրաֆիկ մանրապատումներ:
    Դիտվել է 949 անգամ