Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնների զարգացման միտումներին և հիմնախնդիրներին նվիրված փառատոն

2018թ.-ի հունիսի 8-12-ը ռուսական «Տեատրալ» հանդեսի նախաձեռնությամբ Բեռլինում կմեկնարկի «Ռուսական թատրոնի աշխարհը» միջազգային փառատոնը: Իրենց լավագույն ներկայացումներով Գերմանիայի մայրաքաղաքի «Admiralspalast» միջազգային մշակութային կենտրոնում կներկայացնեն Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Դանիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից ժամանած ռուսական թատերախմբերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»:

Փառատոնը հասցեագրված է ոչ միայն եվրոպացի հանդիսատեսներին, այլև մասնագետներին: Փառատոնի շրջանակներում Ռուսաստանի թատերական գործիչների միության օժանդակությամբ կկայանա «կլոր սեղան», որը կնվիրվի արտասահմանում գործող ռուսական թատրոնների զարգացման միտումներին և հիմնախնդիրներին:
    Դիտվել է 993 անգամ
    123456789
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների