«Ռուսական բալետի երեք դարերը» փառատոնը նաև տոն է ճապոնական բալետի համար11.09.2013
«Ռուսական և ճապոնական բալետները կապված են ընդհանուր արմատներով: Այնպես որ, ընդհանուր առմամբ, սա նաև մեր տոնն է: Մանկավարժները, ովքեր սկսել են ճապոնական բալետի պատմությունը, ռուս բալետային պարողների աշակերտներ են եղել»,-ասել է Տոկիոյի Ազգային թատրոնի նոր բալետի դպրոցի տնօրեն Մաքի Ասամին, ով այս օրերին աշխարհի տարբեր երկրներից ժամանած գոգրծընկերների հետ միասին մասնակցում է Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի 240 ամյակին նվիրված հանդիսություններին:
Տոկիոյի բալետի դպրոցը Մոսկվա է բերել ճապոնացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի` Ակուտհավա Յասուսիի երաժշտության հիման վրա բեմականացված համար: Այն կոչվում է «Տրիպտիխ», որը սիրո և երիտասարդության պատմություն է` ներկայացված բալետի լեզվով:
Պարային ակադեմիայի հոբելյանի շքեղորեն կատարված բացման արարողության հաջորդ օրվա երեկոյան փառատոնի գրեթե բոլոր մասնակիցները ցուցադրեցին ժամանակակից խորեոգրաֆիա: Հռոմի օպերային թատրոնն, օրինակ, ցուցադրեց բեմականացված «Անտիկ պար», իսկ համբուրգցիները ներկայացրին վարիացիաներ Դվորժակի թենաներով, իսկ մոսկվայի ակադեմիայի ներկայացուցիչները` հյուրերի ուշադրությունը գրավեցին իրենց դասական կատարմամբ: Այդ օրն ամենասպասված ելույթներից էր Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի նախկին սաներ Նիկոլայ Ցիսկարիձե և Իլզա Լիեպա դուետի ելույթը:
Երեկոյի եզրափակիչ մասում հանդես եկան եվրոպական լավագույն բալետային խմբերի աստղերը: