Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոսելով հանդիսատեսի համար սահմանված դրեսս-կոդի մասին...



Մոսկվայի «Մոդերն» թատրոնում արդեն ավելի քան մեկ ու կես տարի հանդիսատեսների համար գործում է դրեսս-կոդ (հագուստի կոդ), որի համաձայն քաղաքացին իրավունք չունի թատրոնի շենք մտնել մարզական անդրավարտիքով և հողաթափերով, իսկ ջինսե տաբաթով մուտքը թույլատրելի է այն պայմանով, եթե հանդիսատեսը կրում է բաճկոն: Բացի այդ թատրոն չի կարելի մտնել կարճաթև սպորտային վերնահագուստով և հանդիսատեսի հանդերձանքի մի շարք այլ բաղադրիչներով կամ ձևերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Խոսելով հանդիսատեսի համար սահմանված դրեսս-կոդի մասին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Գրիմովը ասել է, որշատերի կարծիքով, թերևս, ինքը սխալվում է: «Բայց,- ընդգծել է նա,- ինձ տատիկս այդպես է սովորեցրել»,- և ավելացրել է. «Ես մեծացել եմ հին մոսկովյան ընտանիքում և ինձ սովորեցրել են, որ հատուկ պետք է հագնվել երկու տեղ այցելելիս՝ եկեղեցի և թատրոն»:
    Դիտվել է 919 անգամ
    123456789
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների