Ներկայացումները դիտելու համար հանդիսատեսները կօգտվեն հատուկ տրանսպորտից11.15.2013
Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայի հյուսիսում, Էվրե քաղաքում մեկնարկեց «Աշունը Նորմանդիայում» թատերական փառատոնը: Միջոցառման ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն 42բեմադրություն, որոնց թվում են այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են՝ Քրիստիան Լյուպան, Սաշա Վոլցը, Դայսուկե Մուրան, Պասկալ Լամբերը, Ռոբերտո Կանտարելոն: Ներկայացումներից բացի, փառատոնի շրջանակներում հանդիսատեսների ուշադրությանը կներկայացվի նաև ժամանակակից երկու նկարիչների՝ Պիեռի և Ժյուլի աշխատանքների ցուցահանդեսը:
Իսկ այսօր, նոյեմբերի 15-ին կբացվի ևս մի խոշոր թատերական փառատոն:
«NEXT» խորագիրը կրող այս միջոցառումը միաժամանակ տեղի կունենա երկու երկրներում՝ Ֆրանսիայում և Բելգիայում: «NEXT»-ի մասնակիցներրը իրենց թատերախաղերը կցուցադրեն այդ երկու երկրների 12 քաղաքներում:
Ի դեպ, փառատոնի օրերին հանդիսատեսների համար համեմատաբար ցածր գներով նախատեսված են հատուկ տրանսպրտային փոխադրամիջոցներ, որպեսզի նրանք ներկայացումները դիտելու համար կարողանան ազատ տեղաշարժվել փառատոնը հյուրընկալող քաղաքների միջև:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին Էվրե քաղաքում փառատոնը բացվել է Մոսկվայի Ազգերի թատրոնի բեմադրած «Ֆրեկեն Ժյուլի» ներկայացմամբ: Այդ նույն ներկայացմամբ այսօր, ֆրանսիական Վիլնև դԱսք քաղքի «La Rose Des Vents» թատրոնում կմեկնարկի նաև «NEXT» փառատոնը:
«Ֆրեկեն Ժյուլի»-ն բեմադրել է Թոմաս Օստենմայերը: Ներկայացումը կընթանա երկու (ֆրանսերենի և հոլանդերեն) լեզուների սինքրոն թարգմանությամբ:
Հատկանշական է նաև այն, որ «NEXT» փառատոնը կողմնորոշված է դեպի պլաստիկ, պարային և երաժշտական թատրոնը:
Բավական է նշել, որ միջոցառման մասնակիցների թվում են պլաստիկ թատրոնի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Աքրամ Խանն իր նոր՝ «iTMOi» պարային ներկայացմամբ և Յան Ֆաբրը՝ «Բարեկամության ողբերգությունը» օպերայով: