Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրասենյակին վերաբերվում է որպես թանգարանի, սակայն մտադիր է հիմնովին բարենորոգել թատրոնը

11.20.2013

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Լենսովետի թատրոնը» նշում է իր 80 ամյակը:

Ուղիղ 8 տասնամյակ առաջ Մեյերհոլդի աշակերտ Իսահակ Կրոլլի ղեկավարությամբ մի խումբ դերասաններ բեմադրեցին «Կատաղի փողեր» ներկայացումը: Հենց այս բեմադրությամբ էլ ընդունված է նշել «Նոր թատրոնի» ծննդյան օրը: Այն մինչև 50-ականները հենց այդպես էլ կոչվում էր՝ «Նոր թատրոն»: Տարբեր տարիներ այն ղեկավարել են Նիկոլայ Ակիմովը և Իգոր Վլադիմիրովը:

Հոբելյանական երեկոն, ի դեպ, թատրոնի ստեղծագործական խմբի ձևավորման մեջ մեծ ավանդ ներդրած Վլադիմիրովի հիշողությունների գրքի նմանությամբ կոչվում էր «Ինչպես նկարել թռչուն…»:

Թեև Իգոր Վլադիմիրովը թատրոնի հիմնադրումից 30 տարի հետո է կոլեկտիվին անդամագրվել, բայց, բոլորի միաձայն կարծիքով, հենց նա է արարել «Լենսովետի թատրոնը»: Թատրոնի այսօրվա բոլոր վաստակավոր և ժողովրդական արտիստները նրա աշակերտներն են:

Թատրոնի դերասան Միխայիլ Բոյարսկու խոսքերով այս թատրոնի երաժշտական ներկայացումները և մյուզիքլները մեծ հռչակ ունեին երկրում: Երգող արտիստները այստեղ զարգացրին այն ժամանակների համար հեղափոխական համարվող այդ ժանրը թատրոնում:

Արդեն երկու տարի է ինչ Վլադիմիրովի աշխատասենյակը տրամադրվել է Յուրի Բուտուսովին: Նա ոչինչ չի փոխում այնտեղ և վերաբերում է սենյակին, ինչպես թանգարանի: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա Բուտուսովը մտադիր է այն այս տարի շատ լրջորեն բարենորոգել:

Այսօր շատ դժվար է վառվռուն և երիտասարդ դերասաններին բեմահարթակի վրա պահելը: «Լենսովետի թատրոն»-ից Մոսկվա են տեղափոխվել Պորեչնիկովը և Խաբիենսկին: Շատերին գրավել են սերիալների նկարահանումները: Թատրոնում հույս ունեն, որ նոր սերունդն իր ժամանակից ավելի մեծ հատված կնվիրաբերի բեմին: «Նրանք տարբերվում են իրենց բացարձակ ներքին ազատությամբ: Նրանք չունեն որևէ ներքին արգելակ, սակայն նրանց սպասում են քասթինգների գայթակղությունները»,- ասում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Աննա Ալեքսախինան:
    Դիտվել է 1080 անգամ