Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն, որտեղ պարողներն, ասես, ճանապարհորդում են տիեզերքում

11.21.2013


Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչեկոյի անվան Մոսկվայի երաժշտական ակադեմիական թատրոնում Իրժի Կիլիանի «Մոմե թևեր» բալետի ներկայացմամբ այս շաբաթվա վերջին երեք օրերի ընթացքում կեզրափակվի «DanceInversion» ժամանակակից պարերի միջազգային փառատոնը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ստուգատեսի արթ-տնօրեն, թատրոնի արտասահմանյան կապերի բաժնի ղեկավար Իրինա Չերնամուրովային:

«DanceInversion»-ը Մոսկվայում մեկնարկել է հոկտեմբերի 16-ին: Փառատոնի շրջանակներում կայացել են Բրազիլիայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ժամանած խմբեր, իսկ ստուգատեսը կեզրափակվի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչեկոյի անվան թատրոնի պարային խմբի նոր աշխատանքով՝ Իրժի Կիլիանի 4 մեկ գործողությամբ բալետներից ստեղծված «Մոմե թևեր» ներկայացմամբ:

«Կիլիանը 20-րդ դարի նշանավոր դեմքերից է: Իր անսովոր տաղանդի շնորհիվ նա թափանցել է 21-րդ դար: Մենք ներկայացնում ենք մի նոր աշխատանք, որը նոր է նաև մեր համար: Դա շատ հայտնի, բարդ և անհավանականորեն գեղեցիկ բալետ է, որը կդնի փառատոնի վերջակետը»,- ասել է Չերնամուրովան:

Նա նաև ասել է, որ այս բալետը մի յուրահատուկ ձևով միմյանց է հյուսել արևադարձային գոտու և եվրոպական պարային ավանդույթները և նույնիսկ չի շրջանցել փողոցային պարերը:

Արթ-տնօրենը նաև նշել է, որ «DanceInversion»-ը բացել է նոր, թարմ էջ «ժամանակակից պարի տարածության մեր գիտակցության մեջ»: Պատահական չէ, որ շատ քննադատներ ասել են, որ այս բալետում պարողները ճանապարհորդում են տիեզերքում:

Ավելացնենք, որ Իրինա Չերնամուրովան տեղեկացրել է, որ հաջորդ համանման ստուգատեսը Մոսկվայում կկայանա 2015թ.-ի աշնանը:
    Դիտվել է 1097 անգամ