Օլգա Օստրոումովա. «Պահպանվող հավատը այն գլխավորն էր, որը ինձ խորապես ցնցեց»11.25.2013
Այսօր և վաղը Մոսկվայի Ազգությունների թատրոնի բեմահարթակում հանդես կգան 2013թ.-ի փոքր քաղաքների թատրոնների փառատոնի դափնեկրի կոչումներ նվաճած երկու կոլեկտիվ՝ Ուդմուրտիայի՝ Գլազով և Սամարայի մարզի՝ Նովոկույբիշևսկ քաղաքների թատերախմբերը: Նրանք համապատասխանաբար կներակայացնեն «Թագավորները և կաղամբները» և «Ֆրեկեն Ժյուլի» ներկայացումները: Այդ մասին հաղորդում «РИА Новости»-ն:
Փառատոնի ժյուրիի նախագահ ՌԴ ժողովրդական արտիստուհի Օլգա Օստրոումովան իր զարմանքն է հայտնել այն նվազագույն ֆինանսական միջոցների կապակցությամբ, որոնք տրամադրվում են ռուսական փոքր քաղաքների թատրոններին: «Փառատոնի ընթացքում, դիտելով գավառային թատրոննների ներկայացումները, ես համոզվում էի, որ Ռուսաստանում դեռ կան թատրոնին նվիրված և զոհեղությունների պատրաստ մարդիկ: Փոքր քաղաքում մեկ ներկայացման բյուջեն կարող է կազմել ընդամենը 30 հազար ռուբլի, որի մեջ մտնում են ռեժիսորի և դերասանների հոնորարները, ինչպես նաև դեկորացիաների գինը և նկարիչի վարձը: Սկզբում դա ինձ ուղղակի շոկի մեջ գցեց, իսկ հետո՝ ոգեշնչվեցի: Կան վատ ներկայացումներ, կան լավերը, սակայն դժվարությունները հաղթահարելու գնով ապրելու, աշխատելու, արարելու ձգտումը և այդպիսի պայմաններում պահպանվող հավատը այն գլխավորն էր, որը ինձ խորապես ցնցեց»,- ասել է Օստրոումովան:
Հիշեցնենք, որ Պյատիգորսկում 2013թ.-ի հունիսի 7-13 կայացած փառատոնը, որի հաղթողները նոյեմբերի 25ին և 26-ին կներակայանան Մոսկվայի հանդիսատեսներին, թվով 11-րդն էր: Այդ միջոցառմանը, ընդհանուր առմամբ մասնակցել են 13 թատերախումբ: