Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռավոր տարածաշրջաններում թատերական մշակույթը զարգացնելու երկամյա ծրագիր

02.07.2020


Ռուսաստանի Հեռավոր Արևելքում երկրի նախագահի կողմից հատկացված դրամաշնորհով գործողության մեջ է դրվել թատերական արվեստի զարգացման երկամյա ծրագիր: Այդ գաղափարը դեռևս 2018թ.-ին առաջ էր քաշել Մոսկվայի ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Եվգենի Միրոնովը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ մասշտաբային ծրագիրը նախատեսում է տեղական թատրոնների խաղացանկի թարմացում, երիտասարդ ռեժիսոուրային օժանդակություն, Մոսկվայի բուհերից մեկում նպատակային դերասանական կուրսի հավաքագրում, առաջատար մանկավարժների վարպետաց դասերի անցկացում, փորձարարական բեմադրությունների պատրաստում:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 638 անգամ